Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.09.2015 | 00:05

ՀԱՒԱՏԱ

Աղաչեմ զՔեզ, ո՜վ բարերար և ողորմած Աստուած, զքոյահաստատ Աթոռն և զմայրն մեր Սուրբ Էջմիածին, զոր իբր յատուկ փառք, պարծանք և մխիթարութիւն մեզ հայազնէիցս և լուսաւորչակրօն հօտիս շնորհեցեր, հաստատուն և անշարժ պահեա զնա ի վերայ անխախտելի վիմիդ` լոյս անսուտ խոստմանդ քոյ։
Անպակա՛ս արա ի նմանէ զմշտագեղ և զհոգեպարար շնորհս Հոգւոյդ Սրբոյ մինչև ի կատարած աշխարհիս` ի մխիթարութիւն և ի զուարճութիւն մեզ և եկեղեցեացս մերոց։ Ամէն։

Դիտվել է՝ 1279

Մեկնաբանություններ